MLS-ը ներկայացնող «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Էզեկիել Բարկոն հայտնվել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Record-ը:
Անգլիական ակումբները մտադիր են ձմռանը մրցել 20-ամյա արգենտինացու համար:
Նշվում է, որ Բարկոյի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք գերմանական ակումբներ:
Հիշեցնենք, որ MLS- ի այս առաջնությունում Բարկոն մասնակցել է 18 հանդիպման և դարձել` 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: