Էնդի Հոլտը՝ անգլիական 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ակրինգտոն Սթենլի» ակումբի նախագահը, քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Գերմանացի մասնագետն ավելի վաղ հայտնել էր, որ Անգլիայի Գավաթի 4-րդ փուլի՝ «Շրուսբերի Թաունի» դեմ վերախաղարկմանը դաշտ է դուրս բերելու երիտասարդներին.
«Յուրգեն, Դուք փչացնում եք Ձեր հեղինակությունը: Դուք խայատառակում եք Ձեզ: Մտածեք՝ ուր եք գնում: Դուք սպանում եք Անգլիայի Գավաթը: Արդեն լիգայի Գավաթը սպանելու միտում կա: Դուք սպանում եք մեզ:
FA-ն պետք է հաղթի այս պայքարում, այլապես նրանք կկորցնեն իրենց գլխավոր մրցաշարի հեղինակութունը: «Լիվերպուլը» լրջորեն պետք է պատժվի: Սա մեր ֆուտբոլն է, ոչ թե նրանց: Հնարավոր է՝ ղեկավարությունն ու երկրպագուները պետք է սկսեն մտածել մեր ֆուտբոլի համար պայքարելու մասին: Այլ ելք չկա»,- գրել է Հոլտը «Թվիթերի» իր էջում: