«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը չի մասնակցի իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղին, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 29-ամյա բելգիացին չի հասցնի վերականգնվել ոտքի վնասվածքից հետո, որի պատճառով ֆուտբոլիստը դաշտ դուրս չի եկել 2019 թվականի նոյեմբերի 26-ից ի վեր: Անցած շաբաթ Ազարը սկսել էր գնդակով մարզումները, սակայն դեռևս աշխատում է անհատական ծրագրով:
«Ռեալի» բժշկական շտաբը հույս ունի Ազարին պատրաստել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որը կկայանա փետրվարի 26-ին:
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի՝ «Ռեալ»-«Աթլետիկո» հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 19:00-ին: