«Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկունբոն ջնջել է Թվիթեր և Instagram սոցիալական կայքերի իր էջերը ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ողբերգական մահվան լուրից հետո:
Հայտնի է, որ Կոբին ու Յանիսն աշխատել է միջմրցաշրջանային հատվածում: Բրայանտն աջակցում էր հույն բասկետբոլիստին, որը 2018/19 մրցաշրջանի արդյունքներում արժանացել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակին:
2020 թվականի հունվարի 26-ին Կոբի Բրայանտը մահացել է սեփական ուղղաթիռ կործանման հետևանքով: Բացի Բրայանտից ու իր 13-ամյա աղջկանից, ևս 7 մարդ է մահացել՝ ներառյալ հայազգի օդաչու Արա Զոբայանը: