Գերմանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Վերդեր» — «Հոֆենհայմ» հանդիպումը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մնացել էր հյուրերի պահեստային նստարանին։ Ադամյանը դաշտ մտավ 60-րդ րոպեին։
Հանդիպման հաշիվը բացվեց 65-րդ րոպեին։ Տանտերերի հոլանդացի կիսապաշտպան Դեյվի Կլասենը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Քրիստոֆ Բաումգարտները կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 83-րդ րոպեին աչքի ընկավ նաև Սարգիս Ադամյանը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 3-0։