«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը նշել է, որ չի վախենում իր ապագայի համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաուդգեյթը կարող է փոխարինել Սուլշերին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես չեմ տեսել, որ իմ խաղացողները դնեն իրենց գլխարկները, թաքնվեն և փորձեն բոլորի աչքից հեռու լինել: Ես տեսնում եմ այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր ցանկանում են, որ մեր ընդհանուր գործը հաջող լինի: Մենք քննարկումներ ենք անցկացնում փակ դռների հետևում,և չենք պատրաստվում դա հանրայնացնել: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ճիշտ տրանսֆերներ անի. դա է բանալին: Անցած հինգ կամ վեց տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք մեծ գումարներ ծախսեցինք: Այժմ դուք պետք է վստահ լինեք, որ միջոցները խելացի են ծախսվում: Մենք շատ հարցերի շուրջ պայմանավորվեցինք, երբ ես պայմանագիր ստորագրեցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ես չեմ վախենում ակումբում մնալուս համար, ես պարզապես շարունակում եմ աշխատել: Իհարկե, բոլորին պետք են արդյունքներ, բայց մենք գումար չենք ծախսելու այնպիսի խաղացողների վրա, որոնք չեն համապատասխանում ակումբի խաղամակարդակին:
Ես հավատում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» որդեգրած քաղաքականությանը, որը դրվեց այն ժամանակ, երբ ես խաղացող էի»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Daily Mail- ը: