Իտալական Ա Սերիայի 21-րդ տուրում «Տորինոն» ընդունեց «Ատալանտային»: Հանդիպումը կայացավ Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում և ավարտվեց 0:7 հաշվով:
Թուրինյան ակումբի դեմ 7 անպատասխան գոլից հետո Ջան Պիերո Գասպերինիի «Ատալանտան» 21 խաղում դարձել է 57 գոլի հեղինակ և դա 18 գոլով ավելին է, քան «Յուվենտուսը», որն առաջին տեղում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, հայտնում է Squawka-ն Twitter-ում:
Եվրոպայի լավագույն հինգ լիգաներում միայն անգլիական «Մանչեսթեր Սիթին»` Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ, 24 հանդիպումների ընթացքում աչքի է ընկել 65 անգամ և ամենաարդյունավետն է համարվում թոփ-5 լիգաներում:
Atalanta have scored more goals in Serie A than any other team this season… 18 more than first-placed Juventus.
— Squawka Football (@Squawka) January 25, 2020
In Europe’s top five leagues, only Man City have more. 🤯 pic.twitter.com/0YBz2WDHVp