Իտալական «Միլանը» ցանկանում է երկարաձգել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ պայմանագրի ժամկետը:
Tuttosport-ի հաղորդմամբ, ակումբի գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը ցանկանում է դարպասապահին առաջարկել նոր պայմանագիր՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով:
Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան պահանջում է 7 մլն եվրո աշխատավարձ: Բանակցությունները պլանավորված են ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո: Եթե բանակցությունները մտնեն փակուղի, հնարավոր է, որ Դոնարուման ամռանը կլքի ակումբը: Դարպասապահի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ-ը: