Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ասել է, որ գոհ չէ թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի շուրջ ստեղծված իրավիճակից. դանիացի ֆուտբոլիստը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխությանը.
«Ոչ մի բան չեմ ցանկանում ասել: Նման բան չպետք է լինի հունվարի 25-ին: «Տոտենհեմը» մեղավոր չէ այս իրավիճակում: Էրիկսենն իրեն շատ պրոֆեսիոնալ է պահում թե՛ իմ հանդեպ, թե՛՝ թիմի: Հաճելի չէ հունվարի 25-ին նման իրավիճակում հայտնվելը»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Քրիստիանը 2013 թվականի ամառվանից է հանդես գալիս «Տոտենհեմում»: Ավելի վաղ կիսապաշտպանը պաշտպանել է նաև Ամստերդամի «Այաքսի» գույները: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱՊԼ-ում անցկացրած 20 խաղում: Եվս 1 գոլ ու գոլային փոխանցում դանիացին իր ակտիվում գրանցել է ՉԼ-ում անցկացրած 5 խաղում: