Շաբաթ օրը ՝ հունվարի 25-ին, կայացավ Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Բավարիա» — «Շալկե» հանդիպումը: Խաղն անցկացվեց Մյունխենի «Ալյանս Արենա» մարզադաշտում և ավարտվեց 5:0 հաշվով:
Գոլերից մեկը խփեց հարձակվող Թոմաս Մյուլերը: 30-ամյա գերմանացու համար այս գնդակը դարձավ 100-րդը «Ալյանս Արենայում»:
Մյուլլերը դարձավ մյունխենյան ակումբի երկրորդ խաղացողը, ով կարողացավ հասնել այս ցուցանիշին: Առաջինը, ով դա արել էր, հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին էր 2019-ի փետրվարին: Հատկանշական է, որ լեհը իր հոբելյանական գոլը խփել էր ևս «Շալկեի» դեմ խաղում: