Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կալյարիին»։
Առաջին խաղակեսից հետո միլանյան թիմը հաղթում էր 1։0 հաշվով։ Գոլը խփել էր Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Էշլի Յանգի կատարած փոխանցումը։ 78-րդ րոպեին Ռաջա Նաինգոլանը վերականգնեց հաշվի հավասարությունը՝ գրավելով նախկին թիմի դարպասը: 94-րդ րոպեին մրցավարի հետ վիճելու համար խաղադաշտից հեռացվեց Լաուտարո Մարտինեսը:
21 տուրից հետո «Ինտերը» 48 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Կալյարիին» 31 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Ինտերին» կարող է շրջանցել Հռոմի «Լացիոն», որը 2 խաղ պակաս է անցկացրել: