«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Բունդեսլիգայի 19-րդ տուրի «Շալկեի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը:
«Իհարկե, ես շատ ուրախ եմ: Երկու խաղում վեց միավոր վաստակեցինք և ինը գոլ խփեցինք: Թիմը արեց այն, ինչ ես խնդրեցի նրանց և թույլ չտվեց, որ հակառակորդը շնչի ազատ:
Ինձ շատ դուր եկավ գոլերի ստեղծման հնարավորությունները: Խաղացողները թիմի նման էին. միասին մենք հաջողության ենք հասնում, և դա ամենահետաքրքիրն է»,- մեջբերում է Ֆլիկին ակումբի մամուլի ծառայությունը։