«Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի արտահերթ ժողովը:
Օրակարգի կետերից մեկով կազմակերպության նախագահի ընտրություն է: Մինչև ընդհանուր ժողովի մեկնարը ֆեդերացիայի ներկայիս նախագահ Տիգրան Չոբանյանը հրաժարվեց գրանցվելուց` ժողովը համարելով անլեգալ: Չոբանյանն այնուհետև հեռացավ` չմասնակցելով ժողովին: Ժամը 13:00-ի փոխարեն ժողովը մեկնարկեց 13:15-ին: Ֆեդերացիայի կողմից հրավիրված անկախ իրավաբանները հաստատեցին ժողովի կայացումը` նշելով, որ հրավիրված անձանց 1/3-ը ներկա են, ինչը սահմանված է կանոնադրությամբ:
Ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն Ռուստամ Ալավերդյանն է: Ժողովի մեկնարկին միաձայն որոշվեց նախագահի ընտրությունն անցկացնել փակ: