Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խոսե Մարի Գուտին խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի ու Լեո Մեսսիի խաղի մասին.
«Ես գիտեմ միայն մեկ խաղացողի, որ հաջողության է հասնում ամեն խաղում. դա Մեսսին է: Երբ Մեսսին դաշտ է դուրս գալիս, ինչ-որ անհավանական բան տեղի է ունենում: Մյուսների մոտ լինում են և՛ վերելքներ, և՛ անկումներ:
Դա ճիշտ է: Թվիթերում ես գրել եմ, որ ընտրում եմ Մեսսինն, բայց բարձր եմ գնահատում այն փաստը, որ Մեսսիի դարաշրջանում Ռոնալդուն 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը: Նա մեծագույն խաղացող է:
Մեսսին տաղանդավոր է, Ռոնալդուն՝ ռմբարկու:
«Ռեալում» նա մեծ դերակատարություն ուներ: Բացի խփած գոլերից նա խաղերի ելքեր էր վճռում: «Ռեալին» հիմա նա չի բավականացնում»,-ասել է Գուտին: