«Բավարիան» ջախջախել է «Շալկեին» Բունդեսլիգայի 19-րդ տուրում (5:0):
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները Գերմանիայի առաջնության վերջին 5 խաղում 20 գոլ է խփել մրցակիցներին:
Բունդեսլիգայի 19 տուրում մյունխենցիներն ընդհանուր առմամբ 55 գոլ են խփել, ինչը վերջին 34 տարվա մեջ լավագույն ցուցանիշն է Գերմանիայի առաջնությունում:
19 տուրից հետո «Բավարիան» մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 39 միավոր վաստակելով: