Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչում կայացավ Մարտոն Ֆուչովիչ-Ռոջեր Ֆեդերեր հանդիպումը:
Շվեյցարացին զիջեց միայն առաջին սեթը՝ 4:6: Մնացած սեթերում համաշխարհային դասակարգման երրորդ համարը հաղթեց՝ 1:6, 2:6, 2:6: Ֆուչովիչը հաղթեց մրցակցի մատուցման 2 գեյմ՝ մրցակցի 7-ի դիմաց: Ֆեդերերն իր ակտիվում գրանցեց 5 էյս՝ մրցակցի 1-ի դիմաց:
Քառորդ եզրափակչում Ֆեդերերը կմրցի Սանդգրենի հետ: