Թենիսի Մեծ Սաղավարտի՝ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակչի երրորդ խաղում մրցեցին համաշխարհային դասակարգման 100-րդ համար Թենիս Սանդգրենն ու իտալացի Ֆաբիո Ֆոնինին:
Միացյալ նահանգների ներկայացուցիչը 4 սեթում՝ 7:6, 7:5, 6:7, 6:4 հաշվով պարտություն մատնեց աշխարհի 12-րդ ռակետին: Սանդգրենը խլեց մրցակցի 5 մատուցում՝ զիջելով սեփական մեկը: Իտալացու ակտիվում գրանցվեց 9 էյս՝ մրցակցի 22-ի դիմաց:
Քառորդ եզրափակչում Սանդգրենի մրցակիցը կլինի Ֆուչովիչ-Ֆեդերեր զույգի հաղթողը: