Մելբուրնում մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչը:
Առաջին խաղում մրցեցին աշխարհի 35-րդ համար Միլոշ Ռաոնիչն ու 39-րդ ռակետ Մարին Չիլիչը: Կանադացին ոչ մի հնարավորություն չտվեց խորվաթ թենիսիստին ու հաղթեց 3 սեթում՝ 6:4, 6:3, 7:5 հաշվով: Ռաոնիչը վերցրեց մրցակցի 3 մատուցում՝ չզիջելով սեփական մատուցման և ոչ մի գեյմ: Կանադացու ակտիվում գրանցվեց 35 էյս՝ մրցակցի 5-ի դիմաց:
Թենիսիստները խաղացին 2 ժամ 17 րոպե: Քառորդ եզրափակչում Ռաոնիչը կխաղա Շվարցման-Ջոկովիչ զույգի հաղթողի հետ: