Երևանի «Արարատը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Սոչիում, այսօր ընկերական խաղի շրջանակում կմցրի մոնղոլական «Ուլան Բատորի» հետ:
Սոչիի հավաքի ժամանակ սա առաջին ընկերական հանդիպումն է: Երկրորդ խաղը կկայանա հունվարի 28-ին, մրցակիցը «Վոլգարն» է:
Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին:
Երևանի «Փյունիկը», Երևանի ժամանակով 18:00-ին, կմրցի ուկրաինական «Ալեքսանդրիայի» հետ: