Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում «Տրանվեր Ռովերսը» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Կարմիր սատանաները» խնդիրներ չունեցան այս խաղում։ Սուլշերի թիմը վեց անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
ՄՅՈւ-ի կազմում աչքի ընկան Հարի Մագուայերը, Դիոգո Դալոտը, Ջեսե Լինգարդը, Ֆիլ Ջոնսը, Անտոնի Մարսիալն ու Մեյսոն Գրինվուդը։