Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորության մասին, հաղորդում է Daily Star-ը:
«Պետք չէ մտածել, որ մենք արդեն հաղթել ենք առաջնությունը: Ամեն ինչ կարող է պատահել:
Կորոնավիրուսը ծանր հարված էր մեզ համար: Մենք սլանում էինք մեր երազանքի հետևից: Հուսով եմ ՝ սա մի փոքրիկ կանգառ է, որը շուտով կանցնի»,- հայտարարել է Վան Դեյկը:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 82 միավոր՝ շարունակելով վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի նրցաշարային աղյուսակը:
Հավելենք, որ «Լիվերպուլը» 25 միավորով գերազանցում է «Մանչեսթեր Սիթիին»: