«Միլանի» կիսապաշտպան Սուսոն մոտ է Իսպանիայի առաջնություն վերադառնալուն, հաղորդում է Football Italia-ն:
26-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ կարող է հայտնվել «Սևիլիայում»:
Իսպանացին արդեն տվել է իր համաձայնությունը: Այժմ, ակումբները քննարկում են տրանսֆերի ֆինանսական կողմերը:
Նշվում է, որ վարձակալության մասին կհայտարարվի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի այս առաջնությունում Սուսոն մասնակցել է 16 հանդիպման և դարձել՝ 1 գոլի հեղինակ: