Պաշտպան Ուգո Վալյեխոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», վարձակալությամբ հանդես կգա «Դեպորտիվոյում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Մալագայում»: Սեգունդայի ընթացիկ առաջնությունում 5 հանդիպման է մասնակցել: «Արքայական» ակումբը դժգոհ էր խաղացողի անբավարար խաղաժամանակից:
Ընթացիկ առաջնությունում 22 թիմերի պայքարում «Դեպորտիվոն» 20-րդ հորիզոնականում է, «Մալագան»՝ 16: