Իտալական «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն չի տեղափոխվի Միլանի «Ինտեր», հաղորդում է Sky Italia-ն:
Նշվում է, որ կողմերը բանակցություններ են վարել, որոնք հաջողությամբ չեն պսակվել:
«Նապոլին» դադարեցրել է տրասֆերի շուրջ քննարկումները, քանի որ թիմում հարձակվողների խնդիր կա: Դրիս Մերտենսը դեռ չի ապաքինվել վնասվածքից և Ջենարո Գատուզոն խնդրել է ղեկավարությանը չվաճառել Լյորենտեին:
Հիշեցնենք, որ իսպանացին Ա Սերիայի ընթացիկ մրցաշրանում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։