Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունել էր «Մայնցին»։
11-րդ րոպեին Կուասոնը առաջ մղեց հյուրերին: 11 րոպե անց Պլեան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 76-րդ րոպեին Պլեան արդեն առաջ մղեց «Բորուսիային»՝ ձևակերպելով դուբլ: 88-րդ րոպեին Նեուհաուսը ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 3:1:
19 տուրից հետո Մյունխենգլադբախի «Բորուսիան» ունի 38 միավոր ու այս պահին երկրորդ հորիզոնականում է, իսկ «Մայնցը» 18 միավորով 15-րդ տեղում է: