Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, որը վարձավճարով խաղում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, մեծ ցանկություն ունի «Ռեալի» հիմնական կազմում խաղալու.
«Չգիտեմ, թե ինչ տեղի կունենա հունիսին, կհասկանանք այդ ժամանակ: Հիմա ես կոնտրոնցած եմ «Բորուսիայում» մրցելույթներիս վրա: Ես երջանիկ եմ այստեղ ու դեռ 4 ամիս պետք է մնամ Դորտմունդում:
Միշտ երազել եմ «Ռեալում» խաղալ, մարզվել աշխարհում լավագույնների հետ: Զիդանը դարձրել է ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան օրինակ վերցնել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկից»,-ասել է Հակիմին: