Գերմանիայի Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ընդունել էր «ՌԲ Լայպցիգին»։
Առաջին խաղակեսում թիմերին հաջողության հասնել չհաջողվեց, բայց հյուրերն ունեին տարածքային ու խաղային առավելություն: Երկրորդ կեսի 4-րդ րոպեին, անսպասելիորեն, հեռվից կատարած շեշտակի հարվածով տանտերերին առաջ մղեց Ալմամի Տուրեն: 95-րդ Կոստիը դրեց խաղի վերջակետը՝ 2:0:
19 տուրից հետո «ՌԲ Լայպցիգը» վաստակած 40 միավորով առաջատարն է, իսկ «Այնտրախտը» 24 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական: