«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է Իտալիայի Ա Սերայի 21-րդ տուրի «Բրեշիայի» դեմ արտագնա հանդիպման արդյունքը (0:1), հաղորդում է Sky Italia-ն:
«Շատ ծանր հանդիպում ստացվեց: «Բրեշիայի» ֆուտբոլիստները մեծ նվիրվածությամբ էին խաղադաշտ դուրս եկել: Անչափ կարևոր հաղթանակ տարանք:
Մենք ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում և ամեն ինչ կանենք դրան հասնելու համար: Գիտակցում ենք, որ առայժմ շատ հեռու ենք այդ նպատակից»,- ասել է իտալացի դարպասապահը:
Հիշեցնենք, որ «Միլանը» Ա Սերիայի այս առաջնությունում վաստակել է 31 և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: