«Բարսելոնան» շարունակում է փոխարինող փնտրել վնասվածք ստացած Լուիս Սուարեսին:
Footmercato-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» կենտրոնացել է «Մոնակոյի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերի տրանսֆերի ուղղությամբ: Կատալոնական ակումբը պատրաստ է 80 մլն եվրո առաջարկել ֆրանսիացու տրանսֆերի դիմաց, բայց ֆրանսիական ակումբը չի պատրաստվում վաճառել 29-ամյա խաղացողի տրանսֆերը:
Բեն-Յեդերն այս մրցաշրջանում 22 խաղում դարձել է 15 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մոնակոյի» հետ սահմանված է մինչ 2024 թ-ը: