«Բավարիան» հաղթել է «Շալկեին» Բունդեսլիգայի 19-րդ տուրում (5:0):
Գերմանիայի առաջնության 19 տուրից հետո մյունխենցիների ակտիվում 55 գոլ կա: Սա ոչ միայն Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի, այլև՝ Բունդեսլիգայի բոլոր թիմերի շրջանում վերջին 34 տարվա մեջ գրանցած լավագույն ցուցանիշն է:
«Բավարիային» ընդամենը 2 գոլ չի հերիքել, որպեսզի կրկնի «Վերդերի»՝ 1985/86 մրցաշրջանում գրանցած ցուցանիշը: Բրեմենցիներն այն ժամանակ 19 խաղում 57 գոլ են խփել:
19 տուրից հետո «Բավարիան» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 39 միավոր: