Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվել է «Հալ Սիթիի» կողմից և 2:1 հաշվով հաղթանակ տարել արտագնա խաղում:
Այս հաղթանակի շնորհիվ Ֆրենկ Լեմպարդի սաները դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակչում:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել է լոնդոնցիների հարձակվող Միշի Բատշուային, իսկ երկրորդ կեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, Ֆիկայո Տոմորին փայլուն հարվածով կրկնապատկել է լոնդոնցիների առավելությունը: «Հալ Սիթիի» կազմում մեկ գնդակ հետ է բերել Կամիլ Գրոսիցկին՝ աչքի ընկնելով խաղի 78-րդ րոպեին: Ավելին անել տանտերերին չի հաջողվել:
«Չելսին» Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի իր մրցակցին կիմանա երկուշաբթի՝ «Բորնմութ»-«Արսենալ» խաղի արդյունքներով: