«Լոս Անջելես Լեյքերսը» NBA-ի կանոնավոր մրցաշրջանի արտագնա խաղում հաղթեց «Բրուքլին Նեթսին» 128:113 հաշվով:
Հաղթողներից Լեբրոն Ջեյմսը ձևակերպեց թրիփլ-դաբլ․ նա իր հաշվին ունի 27 միավոր, 12 խափանում և 10 փոխանցում: Դաբլ-Դաբլի հեղինակներ դարձան Էնթոնի Դևիսը (16 միավոր 11 խափանում) և Դուայթ Հովարդը (14 միավոր, 12 խափանում):
«Նեթսի» կազմում Քայրի Իրվինգը վաստակեց 20 միավոր, ևս 18-ը ՝ Տորին Պրինսը: «Բրուքլինը» կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը: