2018 թ-ի ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանտ Կարապետյանը Թել Ավիվում ընթացող ձյուդոյի Գրան պրի շարքի մրցաշարի եզրափակիչ գոտեմարտին չներկայացավ վնասվածքի պատճառով։
Հայ ձյուդոյիստի մրցակիցը Ռիո-2016 ՕԽ-ի չեմպիոն իտալացի Ֆաբիո Բազիլեն էր։
27-ամյա Կարապետյանը եզրափակչի ճանապարհին հաղթել էր չեխ, ալբանացի, ղազախ, շվեդ մրցակիցներին։
Մրցաշարը վարկանիշային էր Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: