«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին։
««Լիվերպուլի» մոտ հիմա ամեն ինչ կարգին է։ Բայց Կլոպը այս թիմը հավաքում էր չորս տարի։ Ես արդեն ասել եմ շատ անգամներ, որ ամեն բան կարող է շատ արագ փոխվել։
Մենք չենք ունենա 8-10 նոր խաղացողներ մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ամռանը մենք բավականին լավ ձեռքբերումներ ունեցանք։ Ձմռանը դա մի քիչ բարդ է»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հաղորդվում է, որ ՄՅՈւ-ն չի հեռացնելու Սուլշերին։