Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության կարճ և ազատ ծրագրերից հետո ընդհանուր 194,61միավորով 26 երկրի 35 մասնակիցների պայքարում գրավել է 18-րդ հորիզոնականը:
Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող ԵԱ-ում 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով մտել էր եզրափակիչ:
Իսկ ազատ ծրագրում`24 ուժեղագույնների պայքարում, նա ստացել է 127,72 միավոր ու զբաղեցրել 18 –րդ հորիզոնականը: