Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կարող է գլխավորել Վենեսուելայի ազգային հավաքականը:
Վենեսուելայի ֆուտբոլի ֆեդերացիան քննարկում է մի քանի թեկնածուների: Սամպաոլին հիմնական հավակնորդն է: Նաև գլխավոր մարզիչ կարող է նշանակվել Կոլումբիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանը, կամ վենեսուելացի մասնագետ Սեսար Ֆարիասը:
Սամպաոլիի վերջին աշխատավայրը «Սանթոսն» էր: