Yokohama ընկերությունը շատ շուտով այլևս չի լինի «Չելսիի» տիտղոսային հովանավորը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, կողմերը չեն երկարաձգի պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020 թվականը։
«Չելսին» նոր տիտղոսային հովանավոր է փնտրում ավելի շահեկան պայմաններով։
2015 թվականին լոնդոնյան ակումբը հինգ տարով պայմանագիր էր ստորագրել Yokohama-ի հետ 200 միլիոն ֆունտի դիմաց։