«Նապոլիի» կիսապաշտպան Իրվինգ Լոզանոն կարող է տեղափոխվել «Էվերթոն»: Մեքսիկացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է լիվերպուլյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
«Էվերթոնը» կարող է ձեռք բերել նաև «Նապոլիի» կիսապաշտպան Ալանին: Football-italia-ն հայտնում է, որ Անչելոտին փորձում էր համոզել բրազիլացի խաղացողին տեղափոխվել անգլիական ակումբ: