Հինգշաբթի, հունվարի 23-ին, կայացավ Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Վուլվհերեմփթոն» – «Լիվերպուլ» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց Յուրգեն Կլոպի թիմի հաղթանակով ՝ 1:2 հաշվով:
«Կարմիրների» հարձակվող Սադիո Մանեն վնասվածք ստացավ և 33-րդ րոպեին նրան փոխարինեց կիսապաշտպան Տակումի Մինամինոն, ում համար սա դեբյուտային հանդիպումն էր Պրեմիեր լիգայում՝ մերսիսայդցիների կազմում:
25-ամյա կիսապաշտպանը դարձավ առաջին ճապոնացի ֆուտբոլիստը, ով խաղաց Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» կազմում: