«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի ծառայություններով։
Երեկ հայտնի դարձավ, որ Բրունո Ֆերնանդեսը ամենայն հավանականությամբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Daily Star-ին, «կարմիր սատանաները» փորձելու են մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել Ջեյմս Մեդիսոնին։
Ամեն դեպքում թվում է, որ «աղվեսների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը թույլ չի տա, որ տրասնֆերը կայանա։