Sky Sports-ի հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է Մարկուս Ռեշֆորդին փոխարինող: Անգլիացի ֆուտբոլիստը մեջքի վնասվածք է ստացել, իսկ ապաքինման հստակ ժամկետ չի նշվում:
Ռեշֆորդին հավանական փոխարինողների թվում են «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանին ու «Շանհայ Շենհուայի» ֆուտբոլիստ Օդիոն Իգալոն:
Սլիմանին անցկացրած 13 խաղում դարձել է 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ Իգալոն անցկացրած 17 խաղում 10 գոլ ունի իր ակտիվում: