Ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է շարունակել կարիերան Բրազիլիայում:
Esporte Interativo-ի փոխանցմամբ ՝ «Բոթաֆոգոն» հետաքրքրված է 33-ամյա Հոնդայի ծառայություններով։ Հոնդայի վերջին ակումբը հոլանդական «Վիտեսն» էր, որտեղից նա հեռացավ ռուս մարզիչ Լեոնիդ Սլուցկիի պաշտոնաթողությունից հետո:
Ճապոնիայի հավաքականի կազմում 98 հանդիպում և 37 հանդիպում անցկացրած Հոնդան հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ-ում, «Միլանում», ինչպես նաև խաղացել է Մեքսիկայի և Ավստրալիաի առաջնություններում: