Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանն, ինչպես հայտնի է, փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուում»:
30-ամյա հայ ֆուտբոլիստն օրերս «Ժետիսուի» կազմում մասնակցել է Թուրքիայում ընթացող հավաքի վերջին խաղին` ադրբեջանական «Քարաբաղի» դեմ, որում ղազախական թիմը նվազագույն հաշվով պարտություն է կրել:
Հիշեցնենք` «Ալաշկերտն» այսօր հայտարարեց Հայկ Իշխանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս ֆուտբոլիստի նոր ակումբի մասին կհայտարարվի պաշտոնապես: