«Խիմկիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը մեկնաբանել է մերձմոսկովյան ակումբից իր հեռանալը, ինչպես նաև նշել, որ պատրաստ է դիտարկել Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակը․
«Խիմկիի» զարգացման նոր վեկտորը մեզ թույլ չի տալիս պայքարել լուրջ նպատակների համար, հիմա տղաների մեծ մասը լավ առաջարկներ ունեն: Հասկանալով, որ մենք չենք կարող հասնել մեծ բարձունքների, ես չեմ ուզում պատասխանատվություն ստանձնել այն խաղացողների ճակատագրերի համար, որոնց մենք հրավիրել ենք: Հետևաբար, նման որոշում է կայացվել։
Կդիտարկե՞մ ես Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Իհարկե, ես կապի մեջ եմ շատ մարզիչների և մարդկանց հետ, ովքեր աշխատում են Հայաստանում: Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ լինի լուրջ բարեփոխումների, քանի որ, իմ կարծիքով, այն ամենը, ինչ կա այնտեղ, դրանք չեն օգնում հասնել դրական արդյունքի: Այժմ Հայաստանում կա շատ լավ երիտասարդ սերունդ: Մարզիչը, ով աշխատում է, պետք է ստանձնի պատասխանատվություն և հիմնարար փոփոխություններ կատարի թիմի զարգացման ռազմավարության մեջ: Եվ այն, որ դրան կարելի է հասնել, ցույց է տալիս «Փյունիկում» կատարված աշխատանքները: Պատահական չէ, որ 8-9 ամիս այնտեղ աշխատելուց հետո, որոշ ֆուտբոլիստներ մեկնել են այլ լիգաներ և խաղում են ավելի լուրջ մակարդակում։
Ազգային թիմից առաջարկ կլինի, մենք կքննարկենք, բայց փաստը, որ դա հնարավոր է անել, միանշանակ է»,- մեջբերում է Տալալաևին Sport24-ը