«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է 2019 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մասին.
«Կարծում եմ` պետք է նորից բացեի ինձ: Անցած տարին ինձ համար բարդ ստացվեց պրոֆեսիոնալ տեսանկյունից, քանի որ ամեն ինչ այնպես չէր ընթանում, ինչպես ես ցանկանում էի: Այդ իսկ պատճառով ես պետք է գտնեի, թե ինչը ինձ չէր բավականացնում: Ես եկա այն եզրահանգման, որ ժամանակն էր ինչ-որ բան փոխելու իմ շուրջն ու նաև փոխելու շրջապատս:
Մարտին էի որոշում կայացրել, գնացի մարզչի գրասենյակ ու ասացի, որ ինձ պետք է առաջ շարժվել: Այդ ժամանակ ես գրեթե չէի խաղում և հանդես չէի գալիս ըստ արժանվույն:
Կարծում եմ` իմ և ակումբի համար ձեռնտու էր`այլ ճանապարհներով գնալը: Ես կարծում եմ`ճիշտ որոշում եմ կայացրել: «Մանչեսթեր Յունայթեդը» երիտասարդ ֆուտբոլիստների ձեռք բերեց, այդ իսկ պատճառով երկու կողմերի համար դա շահավետ իրավիճակ էր»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: