«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի»՝ «Սիթիի» ռեկորդը գերազանցելու հնարավորության մասին։
Գվարդիոլայի գլխավորությամ «Սիթին» 2018/19 մրցաշրջանում առաջնությունում վաստակել էր 98 միավոր․
«Այո՛, դա կարող է տեղի ունենալ։ Ռեկորդները գերազանցելու համար են։
«Սիթին» ռեկորդ սահմանեց այն ժամանակ, երբ բոլորն ասում էին, որ դա հնարավոր չէ։ Վաղ, թե ուշ այդ ռեկորդը կգերազանցեն։ Պատմությունը հաստատում է դա։ «Լիվերպուլին» հիմա դժվար է հաղթել․ նրանք գտել են իրենց հաղթաթուղթը»,-ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ «մերսիսայդցիները» 23 խաղում ունենալով 22 հաղթանակ ու 1 ոչ-ոքի, վաստակած 67 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։