Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է անգլիական գրանդում տիրող իրավիճակի մասին․
«Ես անընդհատ հետևում եմ Բրունու Ֆերնանդեշի շուրջ տիրող իրավիճակին, բայց նա հրաշագործ չէ։ Միթե՞ մարդիկ կարծում են, որ 1 խաղացող կարող է ամեն ինչ փոխել ակումբում։
Նա ընդամենը մեկ խաղացող է։ Այդպես չի լինում, սա թիմային խաղ է։ Անօգուտ է հավատալ, որ մեկ խաղացողը կկարողանա փոխել ամբողջ թիմի խաղը, նույնիսկ, եթե նա Մեսսին կամ Ռոնալդուն է։
Նրանց հիմա թիմային համախմբվածություն է պետք՝ իրավիճակից դուրս գալու համար։ Երբեմն խաղացողը կարող է խաղի ելք վճռել, բայց սա այդ դեպքը չէ»,-ասել է բուլղարացի նախկին ֆուտբոլիստը։