«Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ով տեղափոխվել է «Շալկե» և այս մրցաշրջանը կանկացնի գերմանական ակումբում վարձավճարով, Bild- ին տված հարցազրույցում ասել է, որ մարզումների ժամանակ «Բարսայի» խաղացողները չեն կարող կոպիտ խաղալ Լիոնել Մեսսիի դեմ:
«Թիմի բոլոր խաղացողները գիտեն, որ նա չի կարող վնասվածք ստանալ: Մեսսիին շատ ուշադիր են հետևում մարզման ժամանակ:
Ես շատ բան սովորեցի Մեսսիից: Նրա հետ մարզվելուց, երկկողմանի խաղերի ժամանակ ես շատ ուշադիր էի գործում, որպեսզի չվնասեի նրան»,- ասել է ֆուտբոլիստը: