«ՌԲ Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Sky Sports-ը:
Մյունխենյան ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները ֆրանսիացու գործակալների հետ:
Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 40 միլիոն եվրո:
Նշվում է, 21-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում են նաև «Արսենալը» և «Տոտենհեմը»:
Հիշեցնենք, որ Ուպամեկանոն 2017 թվականին ավստրիական Զալցբուրգից» է տեղափոխվել «ՌԲ Լայպցիգ»: Բունդեսլիգայի այս մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման: