Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ավարտվել է տղաների մենասահքը: Կարճ և ազատ ծրագրերի արդյունքում Ռուսաստանի ներկայացուցիչ, հայազգի Արթուր Դանիելյանը երկրորդ տեղն է զբաղեցրել` դառնալով արծաթե մեդալակիր:
16-ամյա մարզիկը 246.74 միավոր է վաստակել:
Տղաների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել ռուսաստանցի Դմիտրի Ալիևը` 272,89 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչ Մորիս Կվիտեշաշվիլին (246.71):
Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 24 մարզիկների պայքարում 18-րդ տեղն է զբաղեցրել: